Որպես անհետ կորած որոնվում է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 75–ամյա Ժաննա Անտոնյանը։
Radar Armenia-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ կնոջ անհայտ կորելու վերաբերյալ հաղորդում կա, իրականացվում են որոնողական աշխատանքներ։
Լրատվամիջոցները նշել են, որ Արցախից բռնի տեղահանված կինը կորել է երեկ ցերեկը, նա առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ հիշողության հետ կապված ևս։