Հասարակություն

Թալինի հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, 2-ը՝ անչափահասներ

Թալինի հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, 2-ը՝ անչափահասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը  02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են Թալին քաղաքի Թումանյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պահածոյացված վարունգ ուտելու հետևանքով «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոն են տեղափոխել ընտանիքի 5 անդամների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 59-ամյա Մանուշ Ղ․-ն, 35-ամյա Ռիմա Մ․-ն,  13-ամյա Ա․ Ղ․-ն, 37-ամյա Գարիկ Ղ․-ն և 3-ամյա Ա․ Ղ․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են հոկտեմբերի 26-ին ժամը 22։00-ի սահմաններում իրենց տանը, իրենց կողմից պատրաստված պահածոյացված վարունգը ուտելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական