Բահրեյն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևիովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքը և ապագա հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ: