Հասարակություն

Երևանում հուշարձանի տեսքը փակող գովազդային վահանակները հեռացվել են

Երևանում հուշարձանի տեսքը փակող գովազդային վահանակները հեռացվել են

Երևանում հուշարձանի տեսքը փակող գովազդային վահանակները հեռացվել են ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի առաջարկից հետո։ 

Երկու օր առաջ Երևանի քաղաքապետարանի Active Citizen հավելվածի միջոցով ներկայացված դիմումի մերժումից հետո քաղաքացին ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով հանձնարարել, որպեսզի հեռացնեն հուշարձանի տեսքը փակող գովազդային վահանակները։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նույն գրառման մեկնաբանություններում հրապարակել է արդեն իսկ հանված վահանակներով լուսանկար։

Քաղաքացին շնորհակալություն է հայտնել առաջարկն ընդունելու և Երևանի քաղաքային միջավայրը բարելավելու պատրաստակամության համար՝ գրելով․ «Շնորհակալ եմ առաջարկս ընդունելու և մեր քաղաքը մի քիչ ավելի լավը դարձնելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական