Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են պաշտոնատար անձանց անձեռնմխելիությանը, անկախ և ինքնավար մարմիններին և դրանց անդամներին վերաբերող հարցեր։
Քննարկման արդյունքում որոշումներ են ընդունվել ինքնավար մարմինների ստեղծման և գործունեության ընթացակարգերին առնչվող կարգավորումների սահմանման վերաբերյալ։ Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց անձեռնմխելիության, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինների անդամներին առաջադրվող պահանջներին վերաբերող հարցերին՝ Խորհուրդը որոշել է շարունակել ուսումնասիրությունները և հետագայում կրկին անդրադառնալ դրանց քննարկմանը: