Հասարակություն

Երևանյան կրկեսի գործը կլուծվի դատարանի վերջնական ակտով

Երևանյան կրկեսի գործը կլուծվի դատարանի վերջնական ակտով

ՏԿԵ նախարարության պետգույքի կառավարման կոմիտեն «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ հուլիսին հայց էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել 2006-2011թթ. կնքված գույքի օտարման, ներդրման, գրավի և այլ պայմանագրերը։ Ավելին, կոմիտեն պահանջում է կրկեսի շենքը վերադարձնել պետությանը՝ ճանաչելով դրա նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ Պատճառը այն է, որ շահագործման չեն հանձնում կրկեսը։

Դրանից հետո «Տաշիր» ընկերությունն սկսեց արագացնել կրկեսի շենքի ներքին հարդարման աշխատանքները։ Ավելին, կրկեսն այժմ հանձնվել է փորձարկման։

Radar Armenia-ն ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեից հետաքրքրվեց՝ ի՞նչ է լինելու հայցի ճակատագիրը, եթե ներկայիս սեփականատերերը փորձում են արդեն աշխատացնել այն։

«Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից «Երևանյան կրկես» ՍՊԸ -ի դեմ հարուցված հայցը ենթակա է լուծման Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վերջնական դատական ակտով»,- ի պատասխան նշել են կոմիտեից։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
4
գնահատական