Հոկտեմբերի 31-ին, ժամը 11։08-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ այրվում են 4-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը (մոտ 72 քմ) և պահեստավորած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։35-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը և մոտ 300 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                