Հասարակություն

Բախվել են երթուղայինը և «Օպել» ավտոմեքենան. կան վիրավորներ

Բախվել են երթուղայինը և «Օպել» ավտոմեքենան. կան վիրավորներ

«Զ․ Անդրանիկի պողոտայում իրար են բախվել թիվ 270 երթուղին սպասարկող «Ջակ» մակնիշի երթուղայինը և «Օպել» մակնիշի ավտոմեքենա. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

«Ժամը 8։35 ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զ․ Անդրանիկի պողոտայում իրար են բախվել թիվ 270 երթուղին սպասարկող «Ջակ» մակնիշի երթուղայինը և «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով «Օպելի» երկու ուղևորներ բուժօգնության են դիմել»,-ասացին նախարարությունից

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական