Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի դպրոց, հանդիպել ուսուցչական կազմի ու միջին դասարանների աշակերտների հետ։
Հանդիպման ընթացքում Մարտիրոսյանը ներկայացրել է շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, անդրադարձել Հայաստանի Հանրապետության հարուստ կենսաբազմազանությանը և դրա պահպանման անհրաժեշտությանը։
Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ մասնակցել են ինտերակտիվ քննարկմանը, արտահայտել իրենց տեսակետներն ու բարձրաձայնել համայնքի համար արդիական բնապահպանական խնդիրները։
Նախաձեռնության հիմնական նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում ձևավորել շրջակա միջավայրի նկատմամբ գիտակցված ու պատասխանատու վերաբերմունք։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                