Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան տեսանյութ է հրապարակել.
«Հովհանավանքում մեր աղոթքները Կտրիճ Ներսիսյանը պաշտոնական հաղորդագրությամբ համարել է պղծություն: Պղծությունը դա չէ, այլ այն, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտ է խախտել և, որոշ տեղեկություններով, երեխաներ ունի:
Պղծությունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի և, ըստ էության, կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի բաշխման, առքի ու վաճառքի:
Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում:
Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհանավանքում, հետո նաև Մայր Աթոռում»,- ասել է վարչապետը:
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                