«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին մի շարք հասցեներում գազ չի լինի.
- Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը,
- Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ղազարյան, Կնունյանց, Չարենցի փողոցների գազասպառողներ՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը,
- Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի (մասնակի), ինչպես նաև Վերին Աղբյուրակ, Մաքրավան և Վանատուր թաղամասերի գազասպառողներ՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը,
- Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա.Մանուկյան, Չարենցի, Ազատամարտիկների, Մ.Ստեփանյան, Գարեգին Նժդեհի, Ռ.Մելիքյան փողոցների, Վաչագան և Բաղաբուրջ բանավանների առանձնատների գազասպառողներ՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                