«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն.
- Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Կալինինի, Լանջային, Մյասնիկյան, Նալբանդյան, Գարեգին Նժդեհի, Սպանդարյան, Զորյան, Վարդանանց, Տիգրան Մեծի, Տերյան, Ֆիդայինների փողոցների գազասպառողներ՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ը,
- Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան, Մուրացանի փողոցների և Շիրակի խճուղու գազասպառողներ՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                