«Քանի որ Քասախը հանդիսանում է Սևանա լճի ճնշման գոտում գտնվող տարածքների ոռոգման համար անհրաժեշտ ջրամբար, պլանավորում ենք շարունակաբար Սևանից ջրառի ծավալը պակասեցնենք»,-ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով ջրամբարների խնդրին։
Նախարարը ընդգծել է, որ այժմ Սևանի ջրառը ամբողջովին դադարեցված է. «Իսկ վերջին 20-25 օրվա ընթացքում, երբ օրենքով սահմանված կարգով կարող ենք ջուր վերցնել, չենք վերցրել և կեսից էլ ավելի պակաս ենք ջրառ իրականացնել»,-նշել է նախարարը։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                