«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում ընթանում են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքներ։
 Ազգային պարկի զբոսաշրջային հիմնական այցեքարտ հանդիսացող Լիճքի ջրվեժներ տանող արահետի վրա իրականացվել են կամուրջների վերանորոգման, արահետի լայնացման և ցուցանակների թարմացման աշխատանքներ։
Մինչև 2026 թվականի զբոսաշրջային ժամանակահատվածի մեկնարկը նախատեսվում է ՊՈԱԿ-ի այլ ԲՀՊՏ-ներում ևս իրականացնել արահետների բարեկարգման աշխատանքներ։
 
                
             
         
         
         
         
         
         
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                