Հասարակություն

Բոլոր երեխաների համար ծնողները կստանան 500 հազար միանվագ աջակցություն. Թորոսյան

Բոլոր երեխաների համար ծնողները կստանան 500 հազար միանվագ աջակցություն. Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2026թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը ասել է, որ ԱԺ կուղարկեն օրենքի նախագիծ, որով 3-րդ և հաջորդ երեխային, մինչև մինչև 6 տարեկանը, 50 հազար դրամ վճարելու աջակցության ծրագիրը առաջարկելու են դարձնել մշտական նպաստ։

«Փորձը ցույց է տալիս, որ ամսական աջակցություններով խրախուսելն ավելի լավ է, քան՝ միանվագ գումարը, որը տրվում է երեխայի ծնվելու ժամանակ»,-ասել է Արսեն Թորոսյանը:

Նա ընդգծել է՝ հիմա առաջին և երկրորդ երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը 300․000 դրամ է, իսկ 3-րդ և 4-րդ երեխայի համար տրվում է 1 մլն դրամ, 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 1,5 մլն. «Այս նախագծով՝ ծնված բոլոր երեխաների համար ծնողները կստանան 500 հազար միանվագ աջակցություն»,-նշել է նախարարը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական