Հասարակություն

Արցախցի շատ ընտանիքներ ստացել են հավաստագրեր և բնակվում են իրենց տներում. Թորոսյան

Արցախցի շատ ընտանիքներ ստացել են հավաստագրեր և բնակվում են իրենց տներում. Թորոսյան

«Արցախցիների բնակարանային ծրագրի նման մասշտաբային ծրագիր չենք ունեցել՝ 800 մլրդ դրամ է հատկացվում»,-ասել է սոցհարցերի նախարար  Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով արցախցիների բնակարանային ապահովման ծրագրին։

Նա ընդգծել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ ուղղությամբ՝ լուծելու այն խնդիրները, որոնք ծագում են ծրագրին դիմելու ժամանակ. «Ծրագրի շրջանակներում արդեն հավաստագիր ստացել է 3202 ընտանիք՝ 12826 անձ, որոնցից շատերն իրացրել են հավաստագրերը և բնակվում են իրենց սեփական տներում»,-ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական