Հասարակություն

Կլիմայական փոփոխությունները սպառնում են Միջագետքի հնագույն քաղաքներին

Կլիմայական փոփոխությունները սպառնում են Միջագետքի հնագույն քաղաքներին

Իրաքի պաշտոնյաները ահազանգում են՝ վտանգի տակ են մարդկության քաղաքակրթության օրրանի հուշարձանները։ Հազարավոր տարիների պատմություն ունեցող հնագույն քաղաքները կարող են անհետանալ, քանի որ կլիմայական փոփոխությունների հետևանքով Իրաքի հարավը ենթարկվում է էրոզիայի։

Չոր և տաք եղանակը բարձրացրել է հողի աղայնությունը՝ վնասելով Ուրի, Բաբելոնի և այլ հին քաղաքների ավերակներում գտնվող հուշարձանները։ Ավազաթմբերը քայքայում են Ուրիի հյուսիսային հատվածում գտնվող շուրջ 4000-ամյա աստիճանաձև բուրգը, որը նվիրված էր լուսնի աստված Նանային։

Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված սրբավայրը համարվում է հին մեսոպոտամյան ճարտարապետության լավագույն պահպանված օրինակներից մեկը՝ բացահայտելով Շումերական կայսրության կրոնական հավատալիքներն ու ծիսական կյանքը։

Բաբելոնում բարձր աղայնությունը քայքայում է հնագույն կառույցների կավային նյութերը, որոնց վրա պահպանվել են շումերական բարդ պատկերազարդումներ։ Այդ նյութերը հնադարում վերցվել էին ավելի քիչ աղային հողերից, ինչը նրանց ավելի դիմացկուն էր դարձնում։ Սակայն վերջին տասնամյակներում իրականացված ոչ ճիշտ վերականգնման աշխատանքները խոցելի են դարձրել կառույցները, և այժմ բարձր աղայնությունը դրանք ավելի արագ է քայքայում։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական