Հասարակություն

Հայաստանից ԵԱՏՄ և երրորդ երկրներ արտահանման վրա ժամանակավոր արգելք է սահմանվել

Հայաստանից ԵԱՏՄ և երրորդ երկրներ արտահանման վրա ժամանակավոր արգելք է սահմանվել

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է Հայաստանից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշումը։ 

Ըստ կառավարության որոշման, դեռևս հուլիսի 3-ի որոշմամբ ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, որոշ արտադրատեսակների, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների (որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը) արտահանումը։ Սակայն արտահանման արգելքի ժամկետն ավարտվելուց հետո սույն նախագծով սահմանվել է արտահանման արգելքի նոր ժամկետ, որը կգործի 2026 թվականի փետրվարի 2-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը։

Որոշումը կնպաստի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացի կանոնակարգմանը և կստեղծի բարենպաստ պայմաններ ներքին շուկան տեղական մրցունակ մետաղական ապրանքով ապահովելու և առավել բարձր ավելացված արժեքով ապրանքներ արտադրելու համար։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական