Հոկտեմբերի 30-ին վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Թ.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 14-ամյա Հայկ Ա.-ին:
Ինչպես հայտնում է Shasmhyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն, ապա վերադարձել դեպքի վայր: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում։