Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին որոշում։
Ըստ որոշման հիմնավորումների, Հայաստանը Կիպրոսում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա, որն էլ կիրականացնի երկու պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
Որոշման համաձայն, հնարավորություն կստեղծվի ՀՀ պաշտպանության նախարարության համար Կիպրոսի Հանրապետությունում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: