Հասարակություն

Կառավարությունը կրճատում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը

Կառավարությունը կրճատում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը

Կառավարությունն այսօրվա նիստում զեկուցվող նախագծերի թվում ընդգրկված է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշումը։

Ըստ այդմ, նախատեսվում է 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատվել 6 ամսով՝ սահմանվելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:

Նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2027 թվականի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում 2026թ. հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. հուլիսին:

Գնահատեք հոդվածը

4.7 /5
13
գնահատական