Հասարակություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների և փորձագետների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների և փորձագետների հետ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը և «Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոնը» (CIDOB) կազմակերպել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և փորձագետների այց Հայաստան: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին հանդիպել է ծրագրի մասնակիցներին:

Հարցուպատասխանի ձևաչափով տեղի ունեցած քննարկումների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է խորհրդարանական դիվանագիտությանը, ՀՀ ներքին քաղաքականությանը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող մի շարք հարցերի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական