Հասարակություն

Իրական ներուժն առջևում է․ Պապոյանը Բեռլինում հանդիպել է գերմանացի գործարարների հետ

Իրական ներուժն առջևում է․ Պապոյանը Բեռլինում հանդիպել է գերմանացի գործարարների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-31-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում։ Հոկտեմբերի 29-ին նախարարը հանդիպել է գերմանացի ավելի քան 40 գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու գործիքակազմը։ Նախարարն առանձին անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը՝ մասնավորապես գյուղատնտեսության, էներգետիկայի, ձեռներեցության զարգացման, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում։

«Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց ես համոզված եմ, որ իրական ներուժը դեռ առջևում է։ Մենք նպատակ ունենք նոր թափ հաղորդել առևտրային և ներդրումային մեր երկկողմ հարաբերություններին՝ խրախուսելով ուղղակի ներդրումները Գերմանիայից և ընդլայնելով համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, վերականգնվող էներգիան, ջրային ռեսուրսների կառավարումը, գյուղատնտեսությունը, նորարարությունը և տեխնոլոգիաները»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական