ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է:
«ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները, նոր ձևավորված ավանդույթի համաձայն, հերթական ամսվա համար կրկին պարգևավճարներ չեն ստացել. արդյունքում՝ ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում դարձյալ ունենք մի քանի տասնյակ միլիոն դրամի չափով լրացուցիչ խնայողություն՝ ի հաշիվ նաև բազմաթիվ «պարազիտ» հաստիքների, որոնք չենք համալրել մինչ այժմ։
Ըստ այդմ, վերոնշյալ միջոցները ՀԷՑ Ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով՝ որպես հավելյալ պարգևավճար, հերթական անգամ համաչափորեն բաշխվել են՝ այս դեպքում արդեն ՀԷՑ-ի շուրջ 1743 աշխատակիցների միջև, ում սեպտեմբերի ամսվա աշխատանքի վարձատրության հանրագումարը (աշխատավարձ + պարգևավճար) չի գերազանցել 200 հազար դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում՝ վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար ավելացել է լրացուցիչ 10-20% չափով։
Այդ խմբի մեջ մտնում են մեր բազմաթիվ տեսուչներ, հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ և այլ մասնագետներ։ Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ և ազնիվ աշխատակիցներին։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»։