Հասարակություն

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս վերադարձվեց համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս վերադարձվեց համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: 

Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել է Գլխավոր դատախազության հայցը մասնակի բավարարելու մասին վճիռ՝ դադարեցնելով Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 392 հազար դրամ է:
Վերոնշյալ հայցադիմումներից մյուսով՝ Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի օգոստոսի 13-ին կայացվել է Գլխավոր դատախազության հայցը բավարարելու մասին վճիռ՝ դադարեցնելով Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 135 հազար դրամ է:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ գույքերը՝

  • Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
  • Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը,
  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը:
  • Վալանսի փողոց թիվ 1/29 հասցեում գտնվող՝ 0․0605 հա մակերեսով հողամասը,
  • Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.00198 հա մակերեսով հողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական