Հասարակություն

Ընտրություններից առաջ Վաղարշապատում բարեգործության դեպքեր են գրանցվել

Ընտրություններից առաջ Վաղարշապատում բարեգործության դեպքեր են գրանցվել

Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութեր ենք ստացել. Radar Armenia-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ ըստ զլմ-ների, հոկտեմբերի 21-ին Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում: Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ:

2025թ. նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական