Հասարակություն

Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին

Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին. Radar Armenia-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը»,-ասացին կոմիտեից։

Կառույցից նաև հայտնել են, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականից:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական