«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15.00-ից 19.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։