«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1, Երևան-Գյումրի ճանապարհի կմ11+890-կմ14+400 հատվածի (Երևանից մինչև Պռոշյան) երթևեկությունն առավոտյան ժամը 06:00-ից մինչև 20:00 ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։