Հասարակություն

Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է. Պապոյան

Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է. Պապոյան

«Այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է ավելի քան 77%-ով»,-հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում։

Նա ընդգծել է, որ այդ 8 ամիսներին արդեն իսկ ավելի շատ արտահանում է իրականացվել Գերմանիա, քան ամբողջ անցած տարվա ընթացքում. «Սա կարևոր է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման տեսանկյունից»,-նշել է նա և հավելել՝ այդ մասին հայտնում է Բեռլինից, քանի որ այնտեղ հանդիպելու է ավելի քան 40 գերմանացի գործարարի հետ, որպեսզի ներկայացնի Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի հնարավորությունները։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական