Հասարակություն

Կաթողիկոսը հանդիպել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Կաթողիկոսը հանդիպել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ հորդորելով իբրև քաջ ու նվիրյալ հովիվներ, խոսքով ու գործով լինել կենդանի քարոզություն հայորդիների համար։ Հայոց Հովվապետը եկեղեցականներին պատգամեց նաև իրենց անմնացորդ սերն ու հայրական խնամքը ցուցաբերել հավատացյալների հանդեպ՝ նրանց մեջ հաստատուն պահելով դարերով նվիրագործված հոգևոր-ազգային արժեհամակարգը, և նպաստել հայրենական կյանքի բարօրությանն ու ապահովությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական