Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով.
«Կտրիճ Ներսիսյանը հիշել է, որ Հայ առաքելական եկեղեցին ունի Կանոնագիրք, և դրանով փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհաննավանքում, այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված։
Հենց այստեղ է խնդիրը, որ Կանոնագիրք Հայոցի համաձայն Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն Հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը և այդ փաստի բերումով կարգալույծ է։ Հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Հետևաբար Տեր Արամը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում։
Ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի ևս Հովհաննավանքում մասնակցելու եմ պատարագին»։