Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020թ. բռնության գործով մեղադրվող Թորգոմ Ասատրյանի դատական վճիռը։ Նա դատապարտվել է 5 ու կես տարվա ազատազրկման։
Թորգոմ Ասատրյանը մեղադրանքը չի ընդունել։ Վերջինս կալանքի տակ է 2023թ․ փետրվարից։
Հիշեցնենք՝ Թորգոմ Ասատրյանը մեղադրվում է Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։