«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել Տ-3-48 /Մ-5/ (Սարդարապատ)–Այգևան–Լենուղի–/Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի 0-ից մինչև 6.2-րդ կմ հատվածում։
Նորոգվել է ճանապարհի երթևեկելի մասը, ճանապարհը գծանշվել է թերմոպլաստ նյութով։