Հասարակություն

Քրեակատարողական հիմնարկը պետք է վերահսկվի տեսախցիկներով. Գալյան

Քրեակատարողական հիմնարկը պետք է վերահսկվի տեսախցիկներով. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նախատեսում են քրեակատարողական հիմնարկները վերահսկել տեսախցիկներով։

«Ցանկանում ենք քրեակատարողական հիմնարկների արտաքին պարագծի հսկողությունն իրականացնել տեխնիկական միջոցներով, այսինքն, քրեակատարողական հիմնարկը պետք է վերահսկվի տեսախցիկներով»,- ասել է նա 2026թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը։

Նախարարի խոսքով, ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներն են ունեն էլեկտրական գեներատորներ, և այժմ հայտարարվել է գեներատորների ձեռք բերման մրցույթ. «Սա կարևոր է, քանի որ ցանկանում ենք քրեակատարողական հիմնարկների արտաքին պարագծի հսկողությունն իրականացնել տեխնիկական միջոցներով»,-ընդգծել է նա: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական