Հասարակություն

Ինչու են Հայաստանում դատավարությունները երկար տևում. նախարարը պարզաբանում է

Ինչու են Հայաստանում դատավարությունները երկար տևում. նախարարը պարզաբանում է

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պարզաբանել է, թե ինչու են Հայաստանում դատավարությունները երկար տևում։

«Ուսումնասիրել ենք, և, ըստ այդմ, 1700-ից ավելի կալանավորներից 10-15 կալանավորի դեպքում է, որ 5-ից ավել տարի են կալանքի տակ: Ինչը շատ վատ է»,-ասել է նա 2026թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը։

Նրա խոսքով, գնալու են յուրաքանչյուր դատավարության համար կոնկրետ դատավարական ժամկետ սահմանելու ճանապարհով. քրեական գործերով դա լինելու է 1 տարին, որը կարող է երկարացվել ոչ ավելի, քան 3 անգամ՝ կրկին 1 տարով, բայց՝ պատճառաբանված որոշմամբ. «Այսինքն, կանոնը լինելու է 1 տարին, դրանից շեղում հնարավոր է լինելու, և մեր մտքում ունենք, որ շեղման թույլտվությունն առաջիկա տարիների համար ենք տալու, քանի որ ունենք օբյեկտիվ ծանրաբեռնվածություն»,-նշել է նախարարը:

Նախարարի խոսքով՝ դատարանում գտնվող քրեական վարույթների ձգձգման հաջորդ պատճառն այն է, որ մարզերում նշանակված դատավորները երբեմն տեղափոխվում են Երևան կամ անցնում են առաջխաղացման ցուցակներ, և նրանց փոխարինում է նոր դատավոր, որից հետո գործի քննությունը սկսվում է զրոյական կետից. «Ունենք նախաձեռնություն, ըստ որի՝ դատավորի փոփոխության դեպքում, եթե կողմերը չեն առարկում, գործի քննությունը չպետք է սկսվի զրոյական կետից, այլ պետք է շարունակվի այն կետից, որում ավարտվել է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական