Իրավապահները խուզարկություններ են իրականացրել մի շարք հասցեներում, այդ թվում՝ Ապարանի համայնքապետարանում. Radar Armena-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քննչական գործողություններն իրականացվում են քննվող քրեական վարույթի շրջանակում: Քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը՝ Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ»,-ասացին կոմիտեից: