Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է օդանավակայանում՝ ինքնաթիռի վայրէջքից հետո։
Դատարանը նրան դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Վճռի կայացման պահին նա գտնվում էր ՌԴ-ում։
Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: