Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 30-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։