Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ պետք է շաբաթական մոտ 9 ժամ մարզվեն՝ սրտի հիվանդությունների ռիսկի նվազեցման հասնելու համար, իսկ կանայք շաբաթական 250 րոպե՝ շուրջ 4 ժամ։
Հետազոտությունն իրականացվել է ավելի քան 80.000 մարդկանց ֆիզիկական ակտիվության տվյալների հիման վրա։ Պարզվել է, որ կանայք, որոնք շաբաթական առնվազն 150 րոպե միջին ինտենսիվության մարզանք էին անում, ունենում էին սրտի հիվանդության զարգացման 22%–ով ցածր ռիսկ, իսկ տղամարդկանց դեպքում՝ 17%–ով։
Այն կանայք, որոնք շաբաթական 250 րոպե մարզանք էին անում, նվազեցնում էին սրտի հիվանդության ռիսկը 30%-ով, մինչդեռ տղամարդիկ նույն արդյունքը ստանում էին միայն 530 րոպե մարզվելու դեպքում։
Հետազոտողները նշում են, որ կանանց առավելագույն օգուտը կարող է պայմանավորված լինել սեռական հորմոնների, մկանային մանրաթելերի և էներգիա արտադրելու ունակության տարբերություններով։