Հասարակություն

Ավտոմեքենաների բախման հետևանքով կան տուժածներ

Ավտոմեքենաների բախման հետևանքով կան տուժածներ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 13։48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազատավան-Բուրաստան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի մոտակայքում բախվել են Lexus և Dodge մակնիշների ավտոմեքենաները։ Dodge մակնիշի ավտոմեքենայի ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ Lexus մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորը դուրս է բերվել տեղի ուժերով։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական