Հասարակություն

Շրջանառվող չճշտված տեղեկությունները կարող են վնասել 3-ամյա Տիգրանի որոնողական գործընթացին․ ՀՀ ՆԳՆ

Շրջանառվող չճշտված տեղեկությունները կարող են վնասել 3-ամյա Տիգրանի որոնողական գործընթացին․ ՀՀ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։

«Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։ Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-նշվում է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական