Ծափաթաղում 3-ամյա Տիգրան Օվանեսովի անհետացման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ին հայտեցին քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)»,-հայտնեցին կոմիտեից։
Հիշեցնենք՝ երեկ, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16։30-ի սահմաններում կորել է։