Հասարակություն

Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Գյումրիի ավագանու Հայկոմկուս խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով։ 

Radar Armenia-ն ԿԸՀ-ից տեղեկացավ, որ դիմումն արդեն ստացել են։

Նշենք՝ եթե նոյեմբերին կայանալիք ավագանու առաջիկա նիստին չմասնակցի առնվազն 17 անդամ, քվորում չի ապահովվի, ու նիստը չի կայանա։

Հիշեցնենք նաև, որ նա այս պահին կալանքի տակ է գտնվում՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար և վերջինս Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական