«ՀՀ ՆԳՆ ոստիկանության կազմում այլևս ճանապարհային ոստիկանություն ծառայություն չի գործում։ Ոստիկանության պարեկային ծառայության կողմից ծածուկ ծառայություն չի իրականացվում»,-ի պատասխան Radar Armenia-ի հարցման հայտնել են Ներքին գործերին նախարարությունից։
Հիշեցնենք, որ 2020թ. Ճանապարհային ոստիկանությունում ներդրվել էր ծածուկ ծառայություն։ Ըստ ոստիկանության, այդ ծառայությունն իրենից ենթադրում էր՝ ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։
Radar Armenia-ն հետաքրքրվել է վերջին տարիներին վարորդների կողմից արձանագրված վարչական իրավախախտումների մասին։
Ըստ ՆԳՆ-ի՝ պարեկային ծառայության կողմից
2022 թվականին կազմվել է 313․449 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն,
2023թ.՝ 668․671 արձանագրություն,
2024թ.՝ 903․201 արձանագրություն,
2025թ․ հունվարի 1-ից առ այսօր կազմվել է 803․053 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
«Կազմված արձանագրությունները հիմնականում վերաբերում են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու, վարելու ժամանակ ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու, ընթացքի ժամանակ հեռախոսակապից օգտվելու և այլ իրավախախտումների»,-նշել են նախարարությունից։