Երեկ դանակահարություն է տեղի ունեցել Վանաձորի դատարանում։ Դատական նիստի ժամանակ դանակահարել են ամբաստանյալին։
Radar Armenia-ին մանրամասներ են հայտնի դարձան դանակահարությունից։ Մասնավորապես, դեռ 2024 թվականին Ստեփանավանում սպանել էին 21-ամյա Հայկ Մ-ին։ Նրան դանակի 5 հարված էին հասցրել, որից հետո մահացել էր։ Սպանության համար մեղադրվում է Էրիկ Դադիվանյանը, ում դատավարությունն էր երեկ։ Եւ ահա, դատական նիստի ժամանակ սպանված 21-ամյա տղայի խորթ եղբայրը դանակահարել է մեղադրյալ Էրիկ Դադիվանյանին ու փախել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի և պաշտոնեական անփութության հատկանիշներով»,-ասացին կոմիտեից։ Առայժմ ձերբակալված չկա։