Հասարակություն

Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ։ Փրկության պայքարը տևել է 8 տարի,գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից այժմ նա գտնվում է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։

Արջն անցնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։

Նա ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։

Կենտրոնում նա անցնում է վերականգնողական թերապիա, որի նպատակն է մեղմել անբարենպաստ բանտարկության թողած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները։

Հանրությունն այս արջի պահման անբարենպաստ պայմանների մասին ահազանգում էր դեռևս 2017 թվականից։ Փրկարար գործողությունը հաջողությամբ իրականացվել է 2025 թվականին FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր IAR-ի և պետական մարմինների ( ՇՄՆ և ԲԸՏՄ ) համագործակցությամբ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական