2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում չամրակապված վարելու համար կազմվել է 23․121 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ-ից։ Արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 230․730․000 դրամ։
2024 թվականին՝
- 75․933 վարչական իրավախախտում, որի արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 757․450․000 դրամ,
2025 թվականին՝
- 103․319 վարչական իրավախախտում և պետական բյուջե մուտքագրվել է 1․031․820․000։
ՆԳՆ-ն նշել է, որ վարչական ակտերի բողոքարկումների առանձին հաշվառում ըստ իրավախախտումների չի իրականացվում։