Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Ալեքսանդր Կոչուբաևի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս ոչ մի արձագանք չկա։
Գլխավոր դատախազության խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն ավելի ուշ հայտնեց.
«Փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը՝ բժշկական փաստաթղթերի հետ, քիչ առաջ է մուտքագրվել Դատախազությունում. դիմումը ներկայում գտնվում է քննարկման փուլում»։
Նշենք, որ փաստաբանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազին, խնդրանքով՝ վերանայել իր պաշտպանյալ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը։ Նամակում փաստաբանը հղում է կատարում ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակին՝ նշելով, որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատթարացել է, ինչը պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք և դատախազական միջամտություն։