Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Վահե Բաբայանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (քաղաք Աբովյան, Օգոստոսի 23 փողոց 1/15) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտախանվող նյութերից։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: